Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հոգևոր զարգացման 18 օրենքները

Հոգևոր զարգացման 18 օրենքները

1. Վստահություն. առաջին քայլը հոգևոր զարգացման համար ինքդ քեզ վրա վստահ լինելն է: Առանց վստահության հնարավոր չէ հասնել որևէ բանի: Վստահությանը խոչընդոտում են կասկածները: Երբ դուք ազատվեք բոլոր բացասական մտքերից, կզգաք, որ արդեն դրական մի բան է տեղի ունեցել: Երբ ցրվում են կասկածները, միանգամից ի հայտ է գալիս վստահությունը: Որպեսզի կարողանաք օգուտ քաղել վստահությունից, պիտի հասկանաք կասկածների բնույթը:

 

Եթե դուք հետևեք կասկածներին, կհասկանաք, որ դրանք միշտ վերաբերում են ինչ-որ դրական բանի: Դուք երբեք չեք կասկածում վատ բանի վերաբերյալ: Դա երևի ձեզ հայտնի է սեփական փորձից. դուք կասկածում եք ինչ-որ մեկի ազնվությանը, բայց երբեք կասկածանքի տակ չեք դնում անազնվությունը: Դուք կասկածում եք մարդկանց դրական մտադրություններին, սակայն երբեք կասկածանքի տակ չեք դնում մարդկանց բացասական հակումները: Եթե ինչ-որ մեկը ասում է «Ես քեզ շատ եմ սիրում", դուք պատասխանում եք «Դա ճի՞շտ է": Բայց եթե ձեզ ասում են «Ես ատում եմ քեզ", դուք երբեք չեք հարցնի «Իսկ դու վստա՞հ ես դրանում":

 

Դուք պիտի հասկանաք, որ ձեր կասկածները ոչ այլ ինչ են, քան անվստահություն ինչ-որ լավ բանի և վստահություն վատ բանի նկատմամբ: Հիշեք, եթե կասկածներ ունեք, նշանակում է, որ գործ ունեք ինչ-որ դրական երևույթի հետ: Այստեղ կասկածները հնարավորություն են տալիս ձեզ առաջ գնալու: Պետք չէ մի կողմ նետել կասկածները: Չէ՞ որ ինչքան շատ են կասկածները, այնքան շատ կարող եք դուք (այստեղ խոսքը գործելու մասին է): Տրվեք կասկածներին 100%-ով: Ձեր կասկածները կօգնեն ձեզ: Երբ դուք հաղթահարեք կասկածների սահմանը, անցնեք մյուս կողմ, ձեզ սպասում է արագ հաջողություն:

 

2.Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին.

 

Սա է հաջորդ քայլը: Հոգևոր ճանապարհորդությունը դեպի ինքներդ Ձեզ տանող ճանապարհորդություն է, իսկ երբ տարված եք ինքնաքննադատմամբ, դուք չեք ցանկանում մոտենալ ինքներդ Ձեզ: Դա ձեզ թվում է անհետաքրքիր: Առանց այս գիտակցական շարժման դեպի ինքներդ ձեզ, դեպի հոգևոր սկիզբը, դուք ինքնաբերաբար կսկսեք շարժվել դեպի նյութականը: Այն հաճույքը, ուրախությունը, որը ստանում եք նյութական աշխարհից, շուտ է ձանձրացնում, իսկ հոգևորից ստացած ուրախությունը բարձրացնում է ձեզ:

 

Դուք կսկսեք գտնել բացասական հատկություններ ձեր մեջ, բայց անպայման չէ քննադատեք ինքներդ ձեզ դրա համար: Ամեն անգամ, երբ քննադատում եք ձեզ, հետագայում ստիպված եք մյուսներին էլ քննադատել, քանզի հնարավոր չէ անընդհատ քննադատել միայն ինքներդ ձեզ: Դուք կսկսեք փնտրել պատճառներ, որպեսզի մեղադրեք ուրիշներին, դա ատելություն է ծնում: Եվ հակառակը, քննադատելով ուրիշ մարդկանց, դուք պատրաստվում եք քննադատել ինքներդ ձեզ: Մեր շուրջ այնքան շատ են փնովումները, և դա ամբողջ աշխարհում ազդում է մարդկանց գիտակցության նվազմանը …

 

3. Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին

 

Հաջորդ քայլը ուրիշներին գովելն է, նրանից հետո, երբ դուք սովորեք չքննադատել նրանց: Գովասանքը բոցավառում է ոգին, իսկ հոգևոր սկզբի ներկայությունը բարձրացնում է ձեզ, ուրիշ մարդկանց և ամբողջ շրջապատը: Երբ դուք գովում եք ձեզ կամ ուրիշին, ձեր մեջ մի տարածություն է ստեղծվում՝ լցված ուրախությամբ:

 

Եթե դուք ինքներդ կարող եք գովել ձեզ, մյուսների գովքը արդեն պետք չէ: Հաճախ մենք մտածում ենք, որ ինքնագովքը ԷԳՈ-ի դրսևորում է, բայց իրականում Էգոն երբեք չի գովաբանում ինքն իրեն: Այն սպասում է գովաբանություն շրջապատից:

 

Հասկացեք, այսպես թե այնպես ցանկացած գովք գալիս է Աստվածայինից: Օրինակ, եթե դուք ասում եք, որ գեղեցիկ աչքեր ունեք… իսկ ո՞վ է ստեղծել ձեր աչքերը: Ցանկացած գովք գալիս է Աստվածայինից, ստեղծողից:

 

Երբ դուք գովում եք, ձեր գիտակցությունը լայնանում է, ինչ-որ բան ձեր մեջ բացվում է: Իսկ քննադատությունը նեղացնում է մարդու գիտակցությունը: Այն պահից ի վեր, երբ հասկանաք, որ հոգևոր զարգացումը, աճը գիտակցության, խելքի լայնացումն է, այլևս ցանկություն չեք ունենա վերադառնալ քննադատությանը: Գովաբանեք դիմացինին անկեղծորեն և հետևեք, թե ինչ է կատարվում ձեր մեջ:

 

4. Անկեղծություն

 

Ցանկացած գործում անկեղծ եղեք: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ և մի՛ փորձեք խաբել ուրիշներին: Դուք ձե՛ր հոգևոր զարգացման ճանապարհին եք, ոչ թե ուրիշի: Հոգևոր փնտրտուքները անիմաստ են առանց անկեղծության, դուք ոչ մի օգուտ չեք քաղի: Իսկ եթե դա անում եք անկեղծությամբ, ապա հանգստություն, երջանկություն և ուրախություն է պատում ձեզ:

 

5.Պատասխանատվություն

 

Հոգևոր ճանապարհին պետք է ոչ թե պատասխանատվությունից փախչել, այլ հնարավորինս շատ վերցնել պատասխանատվություն: Ինչքան շատ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա կյանքի ընթացքում, այնքան շատ կաճեք ձեր հոգևոր զարգացման մեջ: Եթե բողոքեք դժվարություններից, նրանց թիվը միայն կավելանա: Մարդիկ սխալվում են մտածելով, որ հոգևոր օրենքներով ապրել նշանակում է ծանր աշխատանքից փախչել: Հակառակը` հենց հոգևոր զարգացման ճանապարհին պետք է գործել ակտիվ և էֆեկտիվ:

 

6. Թողեք անցյալը հեռանա

 

Հոգևոր զարգացման 6-րդ օրենքը անցյալը թողնելու կարողությունն է: Անցյալին նայեք՝ ինչպես երազի, այդպես դուք կկարողանաք վերադառնալ ներկային: Կհասկանաք, որ պետք չէ տանջվել ներկայում գտնվելու համար: Այն պահին, երբ դուք կթողնեք անցյալը գնա, ձեր գիտակցությունը ինքն իրեն կգա ներկա:

 

Ներկա պահին ոգին կրակոտ է, և մի կայծն էլ բավական է, որպեսզի այն բռնկվի անմար կրակով: Երբ դուք կառչում եք անցյալից, ձեր կրակը դառնում է մոխրի կույտ:

 

Մնացեք ներկայում և մաքրեք անցյալի մոխիրը:

 

7. Ընդունում

 

Դուք պետք է կարողանաք ստեղծել հարմոնիկ (ներդաշնակ) մթնոլորտ ձեր շուրջը: Դուք երևի մտածում եք, որ ձեր շրջապատն է ստեղծում ձեզ, բայց իրականում ինքներդ եք ստեղծում ձեր շրջապատը: Դուք պիտի գիտակցեք՝ ինչ կա, այն կա: Եղածի ընդունումը ունի 2 կողմ: Առաջինը՝ ընդունել ներկա պահը՝ ինչպես անխուսափելի փաստ: Պատահեց այնպես, ինչպես պատահեց: Եթե դուք ուզում եք, որ ամեն ինչ այլ կերպ լինի, հասկացեք, որ միայն հաջորդ պահը կարող եք փոխել: Միայն այն ժամանակ, երբ ընդունեք այն, ինչ կա, ձեզ կպատի հանդարտությունը, և դուք իսկապես կկարողանաք ինչ-որ բան փոխել:

 

Երկրորդը՝ ընդունել մյուսներին այնպիսին ինչպիսին նրանք կան: Ինչպես էլ նրանք իրենց պահեն, գիտակցեք, որ դա հնարավոր տարբերակներից լավագույնն է, որ նրանք կարող են այս պահին ձեզ ցուցադրել: Վերլուծեք: Փնտրեք հնարավոր պատճառները նրանց պահվածքի: Միաժամանակ պատասխանատվություն վերցրեք ձեր իսկ արածների համար: Այդ դեպքում ընդունումը դառնում է դինամիկ, իսկ ձեր՝ շրջապատը հարմոնիկ:

 

8. Մահվան անխուսափելիության գիտակցում

 

8-րդ օրենքը՝ գիտակցել, որ բոլորս էլ մի օր պիտի մահանանք: Քանզի մեր մեջ կա մի բան, որը երբեք չի մահանա, մենք կարող է չգիտակցենք, որ մի օր պիտի մահանանք: Դրա գիտակցումը կարող է ձեզ բերել ներկա պահ: Այն ձեզ դուրս կբերի ստից, գայթակղությունների սահմանից, որոնք ձեզ հեռու են պահում ներկա պահից: Երբ գալիս է պահը և դուք հասկանում եք, որ մահը անխուսափելի է, ապագան դադարում է լինել ձեզ համար ապաստարան: Դուք այսօրվա գործը վաղվան չեք թողնի ու չեք ապրի ապագայի կեղծ հույսերով, այլ կգործեք հենց հիմա, ներկա պահին:

 

9. Կյանքի փոփոխականություն

 

9-րդ օրենքը զարգացման այն ամենի փոփոխականությունն է, ինչ գոյություն ունի ներկա պահին, իրադրության փոփոխականությունը, զգացմունքների և ձեզ շրջապատող մարդկանց փոփոխականությունը: Այս ամենի անկայուն լինելու գիտակցումը մեծացնում է ձեր հոգևոր պոտենցիալը: Դուք կարող եք գործել էլ ավելի ուժեղ էնտուզիազմով (նախաձեռնողականությամբ) և եռանդով: Մենք մտածում ենք, որ գիտակցելով ամեն ինչի անկայունությունը՝ մեր եռանդը կկորցնենք և կընկնենք ապատիայի մեջ: Բայց դա այդպես չէ: Անկայունության ճիշտ ընկալումը հրդեհում է հոգին: Երբ հոգին հրդեհված է, դուք զգում եք վերելք:

 

10. Վստահություն

 

Վստահեք վերին և անսահման գիտակցությանը, որը ստեղծել է բոլոր գոյերը՝ սկսած տիեզերական կարգուկանոնից մինչև ատոմների և գեների փոխհարաբերությունը: Ատոմների հասարակ դասավորվածությունը մի նյութից ծաղիկ է ստանում, մյուսից՝ քար, մեկից՝ ոսկի, մյուսից՝ ածուխ:

 

Դուք պետք է ամեն ինչի մեջ տեսնեք ընդհանուր հիմք, ընդհանուր գիտակցության դրսևորում: Գիտակցեք, որ այս ամենը ապրում է, կենդանի է: Մենք չենք մտածում տիեզերքի մասին, ինչպես մի կենդանի օրգանի: Ամենուրեք միայն նյութեղենն ենք տեսնում, մեր աչքերում միայն նյութական օբյեկտներն են արտացոլվում: Մենք գիտենք, որ տիեզերքում կախարդանք կա, բաց հաճախ այդ ամենին նայում ենք ինչպես ինչ-որ մեռած բանի:

 

Մաքուր գիտակցությունը, մտքի հիմքը, որի մի մասը կազմում եք դուք և ցանկացած ուրիշ մարդ, կենդանի է: Ահա 10-րդ օրենքը հոգևոր զարգացման՝ հասկանալ, ընդունել, վստահել Վերին գիտակցությանը (Աստծուն), որը ստեղծում և պահպանում է ամեն ինչ այս աշխարհում:

 

11. Գոյի միասնականությունը

 

Երբ մարդկային ուղեղը գտնվում է սթրեսի և լարվածության մեջ, սկսում է ամեն ինչ գնահատել, նրան դուր է գալիս սա կամ դուր չի գալիս մյուսը, նա սահմանափակումներ է դնում: Եվ այսպիսով՝ նա կարծես ինքն իրեն առանձնացնում է կյանքի բնական ընթացքից: Կյանքի հունից ընկնելը մենք կոչում ենք առանձնացում, սակայն այս առանձնացումը միայն թվացյալ է: Գոյից առանձնանալ անհնար է: Եթե շրջանից մի հատված պոկվում է, այն արդեն շրջան չէ: Գիտակցեք, որ դուք գոյի մի մասն եք, Բարձրագույն գիտակցության արտահայտումների մասնիկը, որը միացնում է աշխարհաստեղծման հիմքում ընկած, ամեն ինչի հիմքում ընկած ուժերը:

 

12. Ձեր բնույթը սերն է և հանգիստը

 

Երբ դուք գիտակցում եք ամբողջությունը գոյի, արդեն կարիք չկա ճիգ գործադրելու, որ սիրեք ուրիշներին: Սերը ձեր բնույթն է: Դուք ինքներդ հենց կաք ՍԵՐ: Ուրիշ ոչինչ, միայն սեր: Գիտակցեք, որ սերը ձեր կողմից կատարվող գործողություն չէ, դա պարտականություն չէ, որը վերցրել եք ձեզ վրա: Գիտակցեք, որ դուք սիրո մեջ գոյություն ունեք, և մնացածն էլ գոյություն ունեն սիրո մեջ:

 

Իմացեք, որ հանգստությունն էլ է ձեր բնույթը: Ցանկացած տեղ ցանկացած ժամանակ դուք կարող եք նստել և ամեն ինչ թողնել՝ իմանալով, որ ձեր մեջ կա մաքրություն, մաքուր, խորը տարածություն: Այդ ներքին տարածությունը հենց դուք եք: Երբ դուք զգում եք դա, դուք կոնտակտի մեջ եք գտնվում ձեր հոգևոր պոտենցիալի հետ:

 

«Ես եկել եմ հանգստությունից, Ես կա՛մ հանգստություն: Ես կվերադառնամ հանգստությանը: Հանգստությունը իմ բնույթն է ու իմ նպատակն է: Ես հանգստություն եմ, ես տարածություն եմ, ես սեր եմ»: Այս ներքին պնդումը կամ փորձը դարձնում է ձեզ փնտրող:

 

13. Հավասարակշռվածություն

 

13-րդ խորհուրդն է լինել հավասարակշռված ակտիվության և հանգստի, արտաքին աշխարհի հաճույքների և ինքդ քեզ վերադարձի, լռության ու խոսքերի միջև: Եթե լռություն պահպանեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում, դա չի նշանակի, թե հոգևոր կյանքով եք ապրում: Ձեզ տրված է խոսելու ունակությունը: Ձեզ տրված են տաղանդներ, ընդունակություններ: Ճիշտ օգտագործեք այն, ինչով օժտվել եք, և մեդիտացիաների ու ինքնաուսումնասիրության միջոցով հասեք հավասարակշիռ վիճակի:

 

 

14. Ինքնագիտակցում

 

Սկսե՛ք ձեր մարմնի զգացողությունների գիտակցումից՝ ձեր հագուստի տակ, ձեր մկանների և նյարդերի, ձեր մաշկի տակ, իսկ հետո նաև ոսկորների: Անուշադիր մի՛ եղեք կյանքի նկատմամբ, ինչպես կենդանին, որը միայն ուտում, խմում և քնում է: Հետևեք ցանկացած զգացողության: Այստեղ շատ կարևոր է գիտակցության սուր լինելը: Գիտակցելով ձեր մարմինը՝ դուք կմոտենաք ձեր ոգու գիտակցմանը, որը առանձնացված է մարմնից:

 

15. Անկողմնակալություն և հասունություն

 

Սուր գիտակցությունը միայն հասունության հետ է գալիս կամ այլ կերպ՝ անկողմնակալության: Հասունությունը և անկողմնակալությունը միասին են գալիս: Անկողմնակալությունը հաճախ հասկացվում է սխալ, ասենք՝ ինչպես թառամած և բթացած ուղեղի վիճակ կամ վատ հոգևոր վիճակ: Հաճախ այդ բառին անտարբերության կամ մեկուսացվածության երանգ են հաղորդում: Բայց դա այդպես չէ: Անկողմնակալության ժամանակ դուք գործում եք գիտակցորեն, դուք շփվում եք ինքներդ ձեզ հետ: Հասունությունը անհանգստություն չի պարունակում: Հասունությունը միայն թագավորական վսեմություն ունի իր մեջ, ազատություն, հասկացողություն, գաղտնիք:

 

16. Գեղեցիկի գիտակցում

 

16-րդ խորհուրդը աշխարհաստեղծման գեղեցկության գիտակցումն է, ամեն մարդու միջի գեղեցիկի գիտակցումը, ձեր միջի գեղեցիկի գիտակցումը, գիտակցումը, որ գեղեցկությունը ոգու բնույթն է: Ուղեղը վազում է գեղեցիկի հետևից, գնահատում է գեղեցիկը, բայց կա տարբերություն գեղեցիկը հասկանալու և նրան տիրանալու ցանկության մեջ: Ձգտելով տիրանալ գեղեցիկին՝ մենք կորցնում ենք մեր անկողմնակալությունը:

 

Իմացե՛ք, որ միայն հոգևորն ունի գեղեցկություն: Ինչի մեջ, որ դուք տեսնում եք գեղեցկություն, իմացեք, որ այնտեղ հոգևոր սկիզբ կա դրված: Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ապա միայն այն պատճառով, որ նրա մեջ հոգի կա: Մահացած մարմինը երբեք գեղեցիկ չի լինում: Գեղեցկությունը համարելով հոգևոր և ոչ նյութական, դուք կանգնում եք հոգևոր զարգացման երկար ուղու վրա:

 

17. Երկրպագում և պատվում

 

Գեղեցիկի գիտակցումը բերում է նրա երկրպագման: Դուք երկրպագում եք, խենթանում եք գեղեցկության համար:

 

Երկրպագի՛ր ամեն ինչ այս աշխարհում: Երկրպագումը ավելին է, քան զգացմունքային արձագանքը, դա տրամադրվածություն է: Այսպիսի տրամադրվածությունը խոսում է կյանքի հավասարակշիռ հասկացության մասին: Երբ ուղեղում կա և՛ հարգանք, և՛ սեր, գալիս է պատվումը: Երբ կա պատվումը, ուղեղը 100 տոկոս գտնվում է ներկա պահի մեջ, և գալիս է սուրբ երերումը: Դուք չեք կարող չսիրել ինչ-որ բան՝ միաժամանակ իմանալով, որ այն սուրբ է և չեք կարող զգալ սեր ու չհամարել, որ այն սուրբ է:

 

18. Կյանքը հավերժ է

 

Ահա և վերջին հոգևոր խորհուրդը: Սա ամբողջովին հակասում է այն մտքին, որ կյանքը հավերժ չէ, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է: Իսկ հիմա մենք ասում ենք, որ կյանքը հավերժ է, և նրա հետ ոչինչ չի կարող պատահել: Ճշմարտությունը միշտ էլ հակասական է:

 

Վերհիշենք.

 

Վստահություն

Դադարե՛ք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին

Գովաբանե՛ք ինքներդ ձեզ և ուրիշներին

Անկեղծություն

Պատասխանատվություն

Թողե՛ք անցյալը հեռանա

Ընդունում

Մահվան անխուսափելիության գիտակցում

Կյանքի փոփոխականություն

Վստահություն Բարձրյալին

Գոյի միասնականությունը

Ձեր բնույթը սերն է և հանգիստը

Հավասարակշռվածություն

Ինքնագիտակցում

Անկողմնակալություն և հասունություն

Գեղեցիկի գիտակցում

Երկրպագում և պատվում

Կյանքը հավերժ է

Հեղինակ. Ռավի Շանքար (Sri Sri Ravi Shankar). հնդկական գրականությունից
Սկզբնաղբյուր. erkusov.com
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ